Կարևոր իրադարձություններ

Ինչ վտանգավոր հիվանդությունների ախտանշան կարող է լինել գլխապտույտը

25 Հունիս, 2017 22:00
Ինչ վտանգավոր հիվանդությունների ախտանշան կարող է լինել գլխապտույտը

Գլխապտույտները կարող են լինել դեմենցիայի (թուլամտության) կամ Պարկինսոնի հիվանդության վաղ ախտանշան, հաղորդում են Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները:

Մարդիկ, որոնց մոտ երկար կանգնելուց առաջանում են գլխապտույտներ, վտանգված են, քանի որ նրանց մոտ կարող է առաջանալ զարկերակային ճնշման մի վտանգավոր վիճակ, որը կարող է հանգեցնել գլխուղեղի վտանգավոր դեգեներատիվ հիվանդությունների կամ նույնիսկ վաղաժամ մահվան:

Չնայած, որ գլխապտույտները կարող են պայմանավորված լինել նաև որոշ դեղամիջոցներով ու ջրազրկմամբ, կրկնվող խնդիրը կարող է լինել մի հիվանդության ախտանշան, որը կոչվում է օրթոստատիկ հիպոտենզիա:

Մասնագետները հետազոտել են օրթոստատիկ հիպոտենզիայի վաղ փուլերով տառապող 165 մարդու, որոնց մոտ հիվանդությունն արտահայտվում է, երբ 3 րոպե կանգնելուց կամ նստելուց հետո զարկերակային ճնշումն իջնում է:

10 տարվա ընթացքում մասնակիցների 54%-ի մոտ հիվանդությունն ավելի է խորացել, իսկ գլխապտույտները դարձել են ավելի հաճախակի: Բացի այդ, մասնակիցների 31%-ի մոտ ի հայտ են եկել գլխուղեղի հիվանդություններ, ինչպիսիք են Պարկինսոնի հիվանդությունն ու դեմենցիան:

Գիտնականները հայտնաբերել են, որ հիվանդության խորացման դեպքում վաղաժամ մահվան հավանականությունը 29%-ից դարձել է 50%:

Ստացված տվյալները թույլ կտան ավելի շուտ հայտնաբերել ու բուժել ոչ միայն այս հիվանդությունը, այլև վաղաժամ մահվան հանգեցնող այլ հիվանդություններ:

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

 

Լրահոս

Դիտել ավելին