Կարևոր իրադարձություններ

Գիտնականները մաշկի ծերացումը դանդաղեցնող միջոց են գտել

25 Հունիս, 2017 21:40
Գիտնականները մաշկի ծերացումը դանդաղեցնող միջոց են գտել

Լայն տարածում գտած մեթիլենային կապույտ ներկանյութը, որը նաեւ բժշկության մեջ է գործածվում, պարզվում է, կարող է նպաստել մաշկի ծերացման դանդաղեցմանը։ Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports պարբերականում։

Պարզվել է, որ մեթիլենյին կապուտյը երկարաձգում է ֆիբրոբլաստների՝ կոլագեն արտադրող բջիջների կյանքը։ Տարիքին զուգընթաց մաշկի մեջ արտադրվում են ավելի քիչ կոլագեն եւ ավելի շատ ֆերմենտներ, որոնք քայքայում են այն։ Սակայն մեթիլենային կապույտը կարող է դանդաղեցնել այդ գործընթացը։

Չորս շաբաթ շարունակ հետազոտողներն աշխատել են միջին տարիքի առոջղ մարդկանց, շուրջ 80 տարեկան տարեց մարդկանց եւ պրոգերիայով տառապող երիտասարդների մաշկի բջիջների հետ։ Վերջինը մաշկի գենետիկական հիվանդություն է, որը հանգեցնում է օրգանիզմի վաղաժամ ծերացման։ Բացի այդ, գիտնականները, որպես մարդու վերնամաշկ, օգտագործել են արհեստական մաշկի նմուշներ։ Պարզվել է՝մեթիլենային կապույտի ազդեցությամբ նույնիսկ տարեցների մաշկում ֆիբրոբլաստները շատ ավելի լավ են ձեւավորվել։ Արհեստական մաշկը սկսել է հաստանալ եւ ջուրը սկսել պահել ավելի երկար։ Բացի այդ, արդյունքը ժամանակավոր չէր։

Մեթիլենային կապույտի անհրաժեշտ խտությունն այնքան բարձր չէ, որպեսզի մաշկին կապույտ գույն հաղորդի։ Ուստի, հետազոտողները նախատեսում են, որ հետագա ուսումնասիրությունները թույլ կտան այն օգտագործել որպես մաշկի ծերացումը դանդաղեցնող միջոց։

 
 

Լրահոս

Դիտել ավելին