Կարևոր իրադարձություններ

Սպիտակ տունը ցանկանում է պահպանել հակառուսաստանյան պատժամիջոցների ճկունությունը. Շոն Սփայսեր

24 Հունիս, 2017 13:00
Սպիտակ տունը ցանկանում է պահպանել հակառուսաստանյան պատժամիջոցների ճկունությունը. Շոն Սփայսեր

Միացյալ Մահանգների նախագահի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, որ Սպիտակ տունը ցանկանում է պահպանել հակառուսաստանյան պատժամիջոցների ճկունությունը:

«Նախագահ Թրամփի վարչակազմն անհանգստացած է Կոնգրեսի կողմից սանկցիաների ձևակերպման հարցով, և արդյոք այն իր մեջ գործադիր իշխանության լիազորությունների խափանման հնարավորություն չի պարունակում»,- ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը չի ցանկանում, որ պատժամիջոցները ամրացվեն և օրենքի ուժ ստանան Կոնգրեսի որոշմամբ, քանի որ դրանում գործադիր իշխանության լիազորությունների կրճատում են տեսնում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին