Կարևոր իրադարձություններ

«Սաակաշվիլին և Պորոշենկոն «չեն բարիշում»

24 Հունիս, 2017 12:43
Հեղինակ՝ Ալիկ Երոյանց
«Սաակաշվիլին և Պորոշենկոն «չեն բարիշում»

Օրերս ՈՒկրաինայի նախագահ Պորոշենկոն խոսելով Սաակաշվիլիի մասին՝ նշել է, թե ինքը տեղյակ չէ, թե վերջինս ինչով է զբաղվում: Պորոշենկոյի կարծիքով Սաակաշվիլին չի արդարացրել իրեն, քանի որ պետք է աջակցեր տարբեր հարցերում Ուկրաինայի նախագահին, ինչը, սակայն, տեղի չի ունենում:

Իսկ Սաակաշվիլին, անդրադառնալով Պորոշենկոյի հայտարարություններին, պնդել է, որ ինքը կատարում է պետականամետ աշխատանք, ինչի մասին Պորոշելկոն քաջատեղյակ է: Միևնույն ժամանակ Վրաստանի նախկին նախագահը հավաստիացրել է, որ իր գործունեությամբ նպաստելու է, որպեսզի Ուկրաինան դառնա երկրիր յուրաքանչյուր ուկրաինացու համար, և ոչ թե լինի մեկ մարդու՝ Պորոշենկոյի սեփականություն:

Արդեն երկար ժամանակ է, ինչ Սաակաշվիլին և Պորոշենկոն ՛՛լեզու չեն գտնում՛՛: Վրաստանի նախկին նախագահն անդադար քննադատում է գործող իշխանություններին, այդ թվում նաև՝ Պորոշենկոյին: Վերջինիս համար դա, կարծես, արդեն սովորական երևույթ է դարձել և աշխատում է լուրջ չվերաբերել իր ՛՛վրացի խորհրդականին՛՛:

 

Լրահոս

Դիտել ավելին