Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ի գողտրիկ անկյունում Ալիկ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը երկսենյականոց աշխատասենյակներ են ստացել. «Հրապարակ»

24 Հունիս, 2017 09:06
ԱԺ-ի գողտրիկ անկյունում Ալիկ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը երկսենյականոց աշխատասենյակներ են ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Խորհրդարանում օրեր շարունակ առանց աշխատասենյակի դեգերող ուժային կառույցների նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մաքառումները տվել են ցանկալի արդյունք:

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչին և ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանին խորհրդարանի գողտրիկ անկյունում՝ առաջին հարկում, միմյանց հարևանությամբ երկսենյականոց աշխատասենյակներ են տվել: Ընդ որում՝ հատուկ նրանց համար երկու աշխատասենյակ միացվել է իրար, դռները փակվել են, և հիմա կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին