Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է Փաշինյանի ելույթից առաջ Սամվել Նիկոյանը խաչակնքվել. «ՀԺ»

24 Հունիս, 2017 08:48
Ինչո՞ւ է Փաշինյանի ելույթից առաջ Սամվել Նիկոյանը խաչակնքվել. «ՀԺ»

Երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է ելույթ ունենար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը խաչակնքվեց: Այս տարօրինակ արարքի շուրջ Սամվել Նիկոյանից պարզաբանում խնդրեցինք:

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչու է նա խաչակնքվել, Նիկոյանը պատասխանեց, թե դա կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ, եւ խաչակնքվելը վերաբերում էր իր եւ Նաիրա Զոհրաբյանի զրույցի թեմային: «Եթե ուշադիր լինեք, ես շրջված էի դեպի Նաիրա Զոհրաբյանը, եւ մենք զրուցում էինք լրիվ ուրիշ թեմայի շուրջ:

Խաչակնքվում են չարի ու շառի դեպքում, իսկ Փաշինյանին ես համարում եմ լավ, նորմալ մարդ»,-ասաց Նիկոյանը՝ հավելելով, որ պետք չէ ուրիշ բաներ մտածել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին