Կարևոր իրադարձություններ

Մոծակներից ազատվելու 8 պարզ տարբերակ

25 Հունիս, 2017 15:20
Մոծակներից ազատվելու 8 պարզ տարբերակ

Եթե ձեր ամառանոցը գտնվում է անտառում, ապա մոծակների հարձակումները գրեթե անխուսափելի են: Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ազատվել այունախում մոծակներից և վայելել ամառային հանգիստը:

1.      100 գրամ կատվախոտի թուրմը գոլորշիացնելը կօգնի ազատել մոծակներից ու ճանճերից նույնիսկ շատ մեծ տարածքը:

2.      Կարելի է մանր կտրատել բեկտենու (черемуха) կամ արոսի (рябина) տերևները և դրանցով տրորել մարմնի բաց հատվածները:

3.      Մեխակի, ռեհանի, անիսոնի (анис), էվկալիպտի եթերայուղերը նույնպես օգնում են ազատվել մոծակներից: Կարելի է եթերայուղի լուծույթը (5-10 կաթիլ եթերայուղը մեկ բաժակ ջրում) քսել մարմնի բաց հատվածներին կամ մի քանի կաթիլ եթերայուղը լցնել ջերմության աղբյուրի մեջ (խարույկ, տաք քարեր, մոմ կամ տաքացրած թավա): Բացի այդ, կարելի է նաև լուսամուտագոգին դնել եթերայուղով թրջած բամբակ:

4.      Շամբուկի (бузина) թարմ ճյուղերը սենյակում դնելը նույնպես բավական արդյունավետ միջոց է: Շամբուկի ճյուղերը, ինչպես և լոլիկի տերևների բույրը, վանում են մոծակներին:

5.      Բնության գրկում նստելու դեպքում կարելի է խարույկի մեջ գիհի (можжевельник) ճյուղեր նետել:

6.      Մայրու (кедр) յուղի բույրը վանում է ոչ միայն մոծակներին, այլ նաև ճանճերին ու ուտիճներին:

7.      Ոչ մի միջատ չի մոտենա դեմքին օշինդրի (полынь) արմատների եփուկով լվացվելու դեպքում: Եփուկը պատրաստելու համար մի բուռ օշինդրի արմատներին ավելացնել 1,5 լիտր ջուր, հասցնել եռման ջերմաստիճանի և թողնել 20-30 րոպե թրմվի:

8.      Էլեկտրական ֆումիգատորի հեղուկը վերջանալու դեպքում պետք չէ նորը գնել: Փոխարենը կարելի է դատարկ սրվակի մեջ լցնել էվկալիպտի 100%-անոց հյութ և մեկընդմիշտ ազատվել մոծակներից:

Նյութի աղբյուրը՝ kakhacker.ru

 

Լրահոս

Դիտել ավելին