Կարևոր իրադարձություններ

Ազատվեք քթի վրայի սև կետերից ընդամենը 3 քայլով

25 Հունիս, 2017 12:40
Ազատվեք քթի վրայի սև կետերից ընդամենը 3 քայլով

Եթե տառապոում եք մաշկի վրայի և հատկապես քթի վրայի սև կետերից և ցանկանում եք ազատվել դրանցից, ապա ներկայացնում ենք 3 քայլով արդյունավետ միջոց, որն իսկապես կօգնի Ձեզ։

Նախ անհրաժեշտ է մաշկը լվանալ և պահել գոլորշու վրա մոտ 10 րոպե, որի ժամանակ գլուխը պետք է ծածկել սրբիչով։ Այնուհետ 1 թեյի գդալ սոդային ավելացնել այնքան ջուր, որպեսզի ստացվի պինդ խառնուրդ և քսել քթի սև կետերի վրա։ Նրբորեն մերսել 3-5 րոպե և լվանալ ջրով։ 

Վերցնել ձվի սպիտակուցը, խոզնակով քսել քթին, վրայից դնել թուղթ ու կրկին քսել ձվի սպիտակուցը և թողնել, որ չորանա։ Չոր թուղթը քթից հեռացնել արագ պոկելով, որից հետո մաշկը կլինի մաքուր և փափուկ։

 

Լրահոս

Դիտել ավելին