Կարևոր իրադարձություններ

Պանրով և նրբերշիկով կարկանդակ

25 Հունիս, 2017 12:20
Պանրով և նրբերշիկով կարկանդակ

Բաղադրիչներ

կեֆիր - 250 մլ
ալյուր - 150 գր
ձու - 2 հատ
պանիր - 200 գր
նրբերշիկ - 200 գր
փխրեցուցիչ - 1 թ/գդ
աղ


Պատրաստման եղանակ

Պանիրը անցկացնում ենք խոշոր քերիչով։

Նրբերշիկները բարակ շրջանաձև կտրատում ենք։

Ձվերը, կեֆիրը, 1/3 թ/գդ աղը խառնում ենք` մինչև զանգվածը համասեռ դառնա։

Ավելացնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը, խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան։

Ավելացնում ենք պանիրն ու նրբերշիկը, խառնում ենք։

Զանգվածը դնում ենք յուղով պատված ձևամանի (25x25 չափի) մեջ։
Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 35-40 րոպե թխում ենք։

Պատրաստ է։

Շատ համեղ պանրով և նրբերշիկով կարկանդակ , որը հատկապես համեղ է, երբ տաք վիճակում է:

 

Լրահոս

Դիտել ավելին