Կարևոր իրադարձություններ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Ռիչարդ Միլսի հետ

23 Հունիս, 2017 19:08
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Ռիչարդ Միլսի հետ

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի հրավերով Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր այցելել է ԱՄՆ դեսպանատուն: Այս մասին հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը։

Պաշտոնական այցի ընթացքում Միլսը եւ Հովհաննիսյանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանն ու հրատապ գլոբալ զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն է ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրենը:

 

Լրահոս

Դիտել ավելին