Այսօր` հունիսի 23-ին, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը հայտարարեցին, որ դուրս են գալիս խմբակցությունից, սակայն կշարունակեն իրենց գործունեությունը ավագանիում որպես անկախ անդամներ:
Լրագրողների հետ հանդիպմանը նրանք նշեցին, որ չեն պատրաստվում վայր դնել ավագանու մանդատները:
Հիշեցնենք, որ օրերս «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նրանց նկատմամբ անվստահություն էր հայտնել Երևանի քաղաքացու շահերին դավաճանելու համար և հորդորել էր վայր դնել մանդատները: