Կարևոր իրադարձություններ

«Հեշտ ճանապարհ չենք ընտրել, սակայն մեր քաղաքացիների կյանքի որակը բարեփոխվելու է». Կարեն Կարապետյան

23 Հունիս, 2017 13:09
 «Հեշտ ճանապարհ չենք ընտրել, սակայն մեր քաղաքացիների կյանքի որակը բարեփոխվելու է». Կարեն Կարապետյան

Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Ազգային ժողովի կողմից կառավարության 2017-2022թթ. ծրագրի ընդունմանը:

«Մենք հայտարարել ենք, որ հստակ գիտենք, թե ինչն է պետք փոխել, մանրամասն, ըստ ոլորտների դրանք ձևակերպված են: Հայտարարել ենք, որ հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց մեր քաղաքացիների կյանքի որակը բարեփոխվելու է»,- ասաց նա:

Վարչապետը հորդորեց հանձնարարականներն ինտենսիվ կերպով ադապտացնել տեղերում և նույն տեմպով աշխատել: Նա հաձնարարեց կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ:

«Հանձնարարում եմ հաշվետվություն ներկայացնել կառավարության իրականացրած միջոցառումների և գերակա խնդիրների կատարման, ներգրավված ներդրումների վերաբերյալ՝ միաժամանակ հաշվի առնելով և վերլուծելով վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին