Կարևոր իրադարձություններ

Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանին փոխելու հարց չկա. «Իրավունք»

23 Հունիս, 2017 10:12
Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանին փոխելու հարց չկա. «Իրավունք»

Հունիսի 25-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը: Օրերս էլ տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստը: «Իրավունք»-ը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ կուսակցության օրակարգում ինչ հարցեր են ընդգրկված:

«Սովորական կարեւոր հարցեր: Կուսակցության վարչությունը հաշվետվություն կտա, նոր կուսակցությունը վարչություն կընտի»,-ասաց պարոն Մարտիրոսյանը:

«Իրավունք»-ի հարցին՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը ներառվա՞ծ է, կուսակցության փոխնախագահն ասաց. «Որեւէ կուսակցության ղեկավարի փոփոխության մասին չի քննարկվել»:

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ էր արել քաղաքական ուժերին մեկ միասնական ուժ դառնալ: Քանի՞ քաղաքական ուժ է արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին. «Մենք կոչ չենք արել, մենք հնչեցրել ենք մեր տեսակետը: Մի քանի հոգու հետ խոսել եմ, ասում են՝ ճիշտ առաջարկ է»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին