Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանը լայնածավալ գրոհ է սկսել Կարեն Կարապետյանի կառավարության դեմ. նա ծրագիր ունի. «Իրավունք»

23 Հունիս, 2017 09:11
Ծառուկյանը լայնածավալ գրոհ է սկսել Կարեն Կարապետյանի կառավարության դեմ. նա ծրագիր ունի. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Վաղուց հայտնի է, որ Ծառուկյանը եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով սերտ հարաբերություններ ունի Տաշիրի Սամվել Կարապետյանի հետ, միմյանց դիտարկում են որպես մրցակիցներ:

Եվ ահա կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ԱԺ ընտրություններից հետո առաջին անգամ Ծառուկյանն անցնում է լայնածավալ գրոհի՝ Կարեն Կարապետյանի կառավարության դեմ: Ակնհայտ է, որ Ծառուկյան դաշինքի պատգամավորների՝ կառավարության դեմ ուղղված խիստ քննադատությունը եւ աննախադեպ ակտիվությունը նախապես պլանավորված էին:

Այդ գրոհը նախերգանքն է այն ծավալուն քարոզչական արշավի, որը, ըստ վերլուծաբանների, կսկսի Ծառուկյանն ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ՝ սեպտեմբերին:

Այդ արշավը հետզհետե թափ կհավաքի եւ իր բարձրակետին կհասնի 2018-ի փետրվարին, երբ պետք է վճռվի ՀՀ վարչապետի պաշտոնի հարցը: Ակնհայտ է, որ Ծառուկյանն իր առջեւ ծրագիր է դրել մինչեւ 2018 թվականի փետրվարը «մաշել» Կարեն Կարապետյանի ռեյտինգը եւ թույլ չտալ, որ նա զբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Ըստ վերլուծաբանների, Ծառուկյանը կփորձի 2018 թվականի փետրվարին կոալիցիայից դուրս մղել ՀՅԴ-ին եւ զբաղեցնել ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերոջ տեղը՝ համապատասխան դիրքեր ստանձնելով գործադիր իշխանության մեջ:

Ըստ վերոհիշյալ վերլուծաբանների, Ծառուկյանը կփորձի ստանձնել փոխվարչապետի պաշտոնն այն դեպքում՝, երբ վարչապետի պաշտոնում կլինի Սերժ Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին