Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն ակնկալում է լարվածության թուլացում ԼՂ հակամարտության գոտում. «Իրատես»

23 Հունիս, 2017 07:50
ԵՄ-ն ակնկալում է լարվածության թուլացում ԼՂ հակամարտության գոտում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են, որ ստատուս քվոն անկենսունակ է՝ նշվում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչի հունիսի 22-ի հայտարարության մեջ, որը տրամադրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժինը։

Հայտարարության մեջ նաև նշված է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման հանձնառության մասին:

Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե գործերում և թե խոսքում:


Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը և վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում` դրսևորելով անհրաժեշտ բարեխղճություն և քաղաքական կամք»»:

 

Լրահոս

Դիտել ավելին