Կարևոր իրադարձություններ

Էքստրեմալ Chevrolet Camaro-ն արագությամբ գերազանցել է Ferrari 488 GTB մոդելին

23 Հունիս, 2017 00:14
Էքստրեմալ Chevrolet Camaro-ն արագությամբ գերազանցել է Ferrari 488 GTB մոդելին

Chevrolet Camaro կուպեի էքստրեմալ տարբերակը` ZL1 1LE մոդելը Նյուրբուրգրինգի մրցուղին անցել է 7 րոպե 16.04 վայրկյանում:

Ինչպես նշում է Motor.ru-ն, այս ցուցանիշը գրեթե 14 վայրկյանով ավելի արագ է, քան սովորական ZL1 մոդելինը, 2 վայրկյանով ավելի արագ, քան Porsche 911 GT2 RS մոդելինը և 5 վայրկյանով ավելի արագ, քան Ferrari 488 GTB մոդելինը:


Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է մրցուղին անցնում  մրցարշավային «Կամարոն», որը ներկայացվել էր այս տարվա փետրվարին: Կուպեն զինված է 650 ձիաուժ հզորությամբ 6.2 լիտր ծավալային շարժիչով, որն աշխատում է վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփի հետ համատեղ:

ԱՄՆ-ում 1LE մոդելի արժեքը կազմում է 69 995 դոլար:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին