Կարևոր իրադարձություններ

Թիլերսոնը Լավրովի հետ հեռախոսազրույց է ունեցել

23 Հունիս, 2017 00:00
Թիլերսոնը Լավրովի հետ հեռախոսազրույց է ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը զանգահարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` մեջբերելով ՌԴ ԱԳՆ կայքի հաղորդագրությունը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրի միջև երկխոսության հարցը: Լավրովն ընդգծել է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով կիրառվող պատժամիջոցների անօգտակարությունը, ինչին հերթական անգամ Վաշինգտոնը դիմել է հունիսի 20-ին:

Լավրովի խոսքերով` ռուս-ամերիկյան հարաբերություններն առանց այն էլ դժվարին ժամանակներ են ապրում, իսկ նման գործողությունները դրանք էլ ավելի մեծ ռիսկի առաջ են կանգնեցնում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոսկվան ստիպված է եղել հետաձգել հունիսի 23-ին նախատեսված հանդիպումը արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների տեղակալների միջև, որի ընթացում պետք է քննարկվեին ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրները:

 

Լրահոս

Դիտել ավելին