Կարևոր իրադարձություններ

Դուք պետք է լինեք այն, ինչով կհպարտանան ձեր ծնողները. լեգենդար Մերիլ Սթրիփն այսօր 68 տարեկան է դարձել

22 Հունիս, 2017 23:40
Դուք պետք է լինեք այն, ինչով կհպարտանան ձեր ծնողները. լեգենդար Մերիլ Սթրիփն այսօր 68 տարեկան է դարձել

Այսօր լրացել է Հոլիվուդի ամենահմայիչ ու խելացի դերասանուհիներից մեկի՝ Մերիլ Սթրիփի 68-ամյակը: Մերիլը շարունակում է գրավել հանդիսատեսին իր հմայքով և խելացի մտքերով: Beauty.ua-ը ներկայացում է նրա հետաքրքիր մտքերից մի քանիսը:

Мерил Стрип

Ինձ համար հագուստը բնավորության արտահայտություն է. ես չեմ հետևում նորաձևությանը և ոչինչ չեմ հասկանում դրա միտումներից:

Мерил Стрип День рождения

Դուք չպետք է ձգտեք հայտնի դառնալ. դարձեք այն, ինչով կհպարտանան ձեր ծնողները:

Мерил Стрип в молодости

Երբ երիտասարդ էի, շատ անվստահ էի իմ արտաքինի հարցում։ Բայց միշտ էլ զգացել եմ, որ կերպարային դերասանուհի եմ․ հիմա էլ եմ այդպես կարծում:

Мерил Стрип в черно-белом наряде

Եթե դու ուղեղ ունես, ուղղակի պարտավոր ես այն օգտագործել:

Мерил Стрип в костюме

Ես հետաքրքրասեր եմ, և դա է դերասանական արվեստի էությունը:

Мерил Стрип правила жизни

Ես չգիտեմ՝ ինչ կանեի առանց իմ ամուսնու, հավանաբար կմեռնեի հոգեպես:

Мерил Стрип в синем платье

Երջանկության համար բավական է երեք բան՝ սեր, համեղ ուտելիք և սեքս:

Мерил Стрип в День рождения

Ոչ մի քարտեզ չկա, որը կարող է ցույց տալ ընտանեկան երջանկության ուղին։ Ընտանիքի երջանկությունը անդադար բանակցությունների արդյունք է։

Мерил Стрип актриса

 

Լրահոս

Դիտել ավելին