Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն 6 ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները

22 Հունիս, 2017 23:40
ԵՄ-ն 6 ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Համաձայնեցվել է: ԵՄ-ն կերկարաձգի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, քանի որ երկիրը ոչ բավարար կերպով է իրագործում Մինսկի պայմանավորվածությունները», - սոցցանցում գրառել է Տուսկը:

Պատժամիջոցները կգործեն ևս վեց ամիս: Այս որոշմանը Բրյուսելում կայացած գագաթնաժողովին կողմ են քվեարկել ԵՄ անդամ պետությունների ղեկավարները: Ինչպես նշել է Տուսկը, գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծել են Մինսկի համաձայնագրերի անբավարար իրագործման հանգամանքը:

 

Լրահոս

Դիտել ավելին