Կարևոր իրադարձություններ

Արցախում տնով կապահովեն հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին

22 Հունիս, 2017 23:30
Արցախում տնով կապահովեն հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին

Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է 2018 թվականի հունվարի 1-ից բնակարան կամ բնակելի տուն գնել կամ բնակելի տուն կառուցել հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ բնակարան կամ բնակելի տուն գնելու կամ բնակելի տուն կառուցելու իրավունք են ստանում նաև 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները: Այս մասին որոշումն ընդունվել է ԱՀ կառավարության այսօրվա նիստում:

Ծրագրից օգտվելու առաջնահերթությունը կտրվի այն ընտանիքներին, որոնցում ծնողներից մեկը կամ նրա ծնողը զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամ է կամ զոհվել (մահացել) է ԱՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ և կամ զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս, կամ երեխաների միակ ծնողը մահացել է, կամ երեխաները մնացել են առանց ծնողական խնամքի:

Նույն որոշմամբ հաստատվել է, որ բնակարան կամ բնակելի տուն կգնվի կամ բնակելի տուն կկառուցվի որոշման ընդունման պահից 3 տարվա ընթացքում, իսկ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ 5 տարվա ընթացքում:

 

Լրահոս

Դիտել ավելին