Կարևոր իրադարձություններ

Կանադացի դիպուկահարը հեռահար մահացու կրակոցի նոր ռեկորդ է սահմանել` սպանելով ԻՊ-ի գրոհայինի

22 Հունիս, 2017 23:15
Կանադացի դիպուկահարը հեռահար մահացու կրակոցի նոր ռեկորդ է սահմանել` սպանելով ԻՊ-ի գրոհայինի

Իրաքում հատուկջոկատայինների կանադական ստորաբաժանման զինծառայողը 3540 մետր հեռավորությունից սպանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից մեկին:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, նոր ռեկորդ սահմանած կանադացի դիպուկահարի անունը չի հրապարակվում` անվտանգության նկատառումներից ելնելով: Հայտնի է միայն, որ կրակոցն արձակվել է McMillan TAC-50 հրացանից: Միևնույն ժամանակ նշվում է, որ դիպուկահարին 10 վայրկյան է անհրաժեշտ եղել նշան բռնելու և կրակելու համար:

Կրակոցի հստակությունն ու հեռավորությունը ստուգվել է տեսախցիկների և այլ միջոցների օգնությամբ:

Մահացու հեռահար կրակոցի նախկին համաշխարհային ռեկորդը երկար ժամանակ պատկանել է բրիտանացի դիպուկահար Քրեյգ Հարիսին: 2009 թվականին նա 2475 մետրից խոցել է «Թալիբան» շարժման երկու գրոհայինի:

 

Լրահոս

Դիտել ավելին