Կարևոր իրադարձություններ

Թուրքիան մտադիր է ինքնուրույն արտադրել զինամթերք

22 Հունիս, 2017 23:11
Թուրքիան մտադիր է ինքնուրույն արտադրել զինամթերք

Թուրքիան ռազմական արդյունաբերության ոլորտում մտադիր է նվազեցնել կախվածությունն այլ երկրներից և զարգացնել սեփական արտադրություն, այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը: Ըստ նախարարի՝ մինչև 2019թ. Թուրքիան ունակ կլինի ինքնուրույն բավարարել իր ռազմական արտադրանքի 85 տոկոսը:

2018թ.-ին թուրքական ԶՈւ-ն արդեն կփորձարկի սեփական արտադրության ռազմական ուղղաթիռները: Նշենք, որ Գերմանիան վերջին 4․5 ամսում 11 անգամ մերժել է թուրքական կառավարության դիմումները գերմանական սպառազինություն, առաջին հերթին` հրազեն և փամփուշտ գնելու մասին:

Գերմանիան մտահոգված է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներով, որոնք սաստկացել են անցյալ ամառ տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո: Բեռլինը բազմիցս կոչ է արել Անկարային դադարեցնել մարդկանց նկատմամբ հալածանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին