Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ամբողջ աշխարհում սպառնալիք է խաղաղասեր մարդկանց համար. ԱՄՆ կոնգրեսական

22 Հունիս, 2017 22:55
Թուրքիան ամբողջ աշխարհում սպառնալիք է խաղաղասեր մարդկանց համար. ԱՄՆ կոնգրեսական

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսական Դանա Ռոհրաբախերի ելույթը, որով վերջինս կոչ էր արել պետական մակարդակով ուշադրություն դարձնել և դատապարտել մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների դեմ իրականացված հարձակումը:

Ինչպես գրում է The Armenian Weekly-ը՝ հունիսի 16-ին Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոհրաբախերը, ով հանդիսանում է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի` Եվրոպայի, Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահը, հայտարարել է, որ «Թուրքիայի կառավարությունն ապացուցում է, որ իրենից վտանգ է ներկայացնում ոչ միայն հայերի, այլև աշխարհի ցանկացած վայրում խաղաղասեր մարդկանց համար»

«Նախագահ Էրդողանը բռնակալ է և արմատական իսլամիստ: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները լրջորեն ուշադրություն դարձնի այդ երկրի հետ դաշնակցության և հարաբերությունների կարգավորմանը», – ընդգծել է կոնգրեսականը:

 

Լրահոս

Դիտել ավելին