Կարևոր իրադարձություններ

Ամերիկացին հեծանիվով 2200 կմ է անցել` մահվանից հետո դոնոր դարձած դստեր սրտի բաբախյունը լսելու համար (տեսանյութ)

22 Հունիս, 2017 23:20
Ամերիկացին հեծանիվով 2200 կմ է անցել` մահվանից հետո դոնոր դարձած դստեր սրտի բաբախյունը լսելու համար (տեսանյութ)

Ամերիկացի Բիլ Քոներն իր 20-ամյա դստերը կորցրել է 5 ամիս առաջ: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, մայիսի 22-ին` որդու ավարտական քննությունների հաջորդ օրը, Քոները հեծանվարշավ է սկսել երկրով մեկ:

Նա 2200 կմ տարածություն է անցել հեծանիվով` օրական վարելով 100 կմ, որպեսզի հանդիպի Լուիզիանա նահանգում բնակվող երիտասարդին, որին կաթվածից հետո փոխպատվաստել են իր մահացած դստեր սիրտը: Նրանք նախապես պայմանավորվել էին հանդիպել հայրիկների միջազգային օրը

Ի դեպ, նշվում է, որ դոնոր դառնալու որոշում կայացրել է նրա դուստրը` Էբին, երբ դեռևս 16 տարեկան է եղել: Նրա օրգանները ևս 3 մարդու կյանք են փրկել:

Էբիի և նրա եղբոր հետ դժբախտ պատահար էր տեղի ունեցել Մեքսիկայի Կանկուն քաղաքում հանգստանալիս: Նրանց երկուսին անգիտակից են գտել լողավազանում: Էբբին գլխուղեղի վնասվածք է ստացել և նրան փրկել չի հաջողվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին