Կարևոր իրադարձություններ

Ինչպես է քնի պակասն ազդում մարդու կազմվածքի վրա

22 Հունիս, 2017 23:10
Ինչպես է քնի պակասն ազդում մարդու կազմվածքի վրա

Քնի պակասի հետևանքով կարող է խանգարվել հորմոնալ բալանսն ու նյութափոխանակությունը, ինչը բարձրացնում է ճարպակալման, արյան գերճնշման  ու սրտի իշեմիկ հիվանդության հավանականությունը: Անքնությունից տառապող մարդիկ ավելի շատ են ուտում և քիչ են շարժվում:

Սակայն հանգստյան օրեին սովորականից երկար քնելը կօգնի վերականգնել բալանսը: Կորեացի գիտնականները պարզել են, որ որքան շատ է մարդը քնում, այնքան ցածր է նրա մարմնի զանգվածի ինդեքսը: Սակայն խոսքը լիարժեք քնի մասին է, այլ ոչ թե օրվա ընթացքում նիրհելու սովորության: Քնի ժամանակ մարմինը վերականգնում է բոլոր առանցքային համակարգերը, ուստի հանգստյան օրերին իսկապես խորհուդ է տրվում հնարավորինս երկար քնել

Գիտնականներն ուսումնասիրել են 19-82 տարեկան 2000 մարդու տվյալները և պարզել, որ նրանց մոտ 43%-ը հանգստյան օրերին մոտ 2 ժամ ավել է քնում, իսկ նրանց մարմնի զանգվածի ինդեքսը կազմում է 22.8, ի տարբերությունը այն մարդկանց, որոնք ավել չեն հանգստանում (23.1): Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հավելյալ քնի յուրաքանչյուր ժամն իջեցնում է ինեդեքսը 0.12-ով:

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

 

Լրահոս

Դիտել ավելին