Կարևոր իրադարձություններ

Ինչպես խթանել թարթիչների ու հոնքերի աճը և կանխել մազաթափությունը

22 Հունիս, 2017 23:00
Ինչպես խթանել թարթիչների ու հոնքերի աճը և կանխել մազաթափությունը

Գերչակի յուղը շատ օգտակար է մազերի համար: Այն պատում է յուրաքանչյուր մազը՝ դարձնելով դրանք փայլուն ու խնամված:

 

Բացի այդ, այն նաև խթանում է մազերի աճը և շատ արդյունավետ է «քնած» մազերն արթնացնելու համար:

 

1. Գերչակի յուղը` երկար թարթիչներ ունենալու համար

 

касторовое масло для ресниц

Երկար ու խիտ թարթիչներ ունենալու համար անհրաժեշտ է քնելուց առաջ մաքրել շպարը, այնուհետև թարթիչներին քսել մի փոքր գերչակի յուղ: Գերչակի յուղը քսելու համար կարելի է օգտագործել հին սևաներկի խոզանակ: Յուղը հարկավոր է քսել բարակ շերտով, այլապես առավոտյան աչքերը կարող են այտուցված տեսք ունենալ:

Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել մեկ ամիս:

2. Թավ հոնքեր ունենալու համար

Մինչ դեղամիջոցը քսելը հարկավոր է լվացվել և լավ մաքրել շպարը: Այնուհետև հարկավոր է յուղը քսել հոնքերին, իսկ առավոտյան մաքրել դրա մնացորդները: Ընդամենը մեկ ամիս անց դեմքն ամբողջությամբ կփոխվի:

3. Մազաթափության դեմ

касторовое масло для волос

 

Գերչակի յուղը բավական թանձր է, ուստի օգտագործելուց առաջ այն հարկավոր է մի փոքր տաքացնել տաք գոլորշու վրա: Երբ այն արդեն այդքան թանձր չի լինի, հարկավոր է ավելացնել այն մեկ ճաշի գդալ բալզամին և մեկ ճաշի գդալ պղպեղի թուրմին: Խառնուրդը հարկավոր է քսել գլխամաշկին, լավ տրորել, այնուհետև դնել պոլիէթիլենային գլխարկ և կապել գլուխը սրբիչով: Խառնուրդը թողնել մազերին կես ժամ, այնուհետև լվանալ մազերը շամպունով: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական մեկ անգամ երեք ամիս շարունակ:

 

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

 

Լրահոս

Դիտել ավելին