Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսում հայտնաբերվել է հնագույն աշխարհի առաջին պրոթեզներից մեկը

22 Հունիս, 2017 21:12
Եգիպտոսում հայտնաբերվել է հնագույն աշխարհի առաջին պրոթեզներից մեկը

Եգիպտոսում հնագույն պրոթեզային հարմարանք է հայտնաբերվել, որն իրենից մեծ փայտե ոտնաթաթ է ներկայացնում:

Ինչպես հայտնում է CNN-ը, 3000 տարի առաջ սքն օգնել է հոգևորականի դստերը քայլել: Ըստ հետազոտողների` հնագույն փայտե իրն առավել բարդ կառուցվածք ունի, քան ենթադրվում էր:

«Պրոթեզների տարբեր մասերն իրար միացնելու բարդ եղանակի միջոցով արհեստական վերջույթը հավասարակշռող ազդեցություն է ունեցել և ինչ-որ չափով ապահովել շարժումների ազատությունը», - պարզաբանել է Բազելի համալսարանի գիտական թիմի ղեկավարը:

Բազելի համալսարանի, Ցյուրիխի համասարանի եգիպտագետների և Կահիրեի Եգիպտական թանգարանի գիտահետազոտական թիմը ճառագայթների, ինչպես նաև համակարգչային նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ և մանրադիտակի օգնությամբ ուսումնասիրել են հնագույն պրոթեզը, որը 2000 թվականին հայտնաբերվելուց ի վեր պահվել է Կահիրեի թանգարանում:

 

Լրահոս

Դիտել ավելին