Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը «Հայփոստին» կվճարի 350.7 մլն դրամ

22 Հունիս, 2017 21:04
Ոստիկանությունը «Հայփոստին» կվճարի 350.7 մլն դրամ

ՀՀ ոստիկանությունն այս տարի փոստային ծառայությունների համար «Հայփոստին» կվճարի 350 մլն 728 հազար 300 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։

Այս գումարի առյուծի բաժինը, ըստ ամենայնի, Ճանապարհային ոստիկանությանն է պատկանում։ Երթևեկության կանոնների խախտման դեպքերում կազմվող վարչական ակտերի թիվը տարեկան գերազանցում է 500 հազարը։ Այս ակտերը հասցեատերերին ուղարկվում են փոստով և, բնական է, որ փոստային ծառայության գումարն էլ պետք է այդքան հսկայական լինի։

Հիշեցնենք, որ այս տարի փետրվարին կառավարությունը հաստատեց ՃՈ նոր հայեցակարգը, որով նախատեսվում է նաև համակարգային փոփոխություններ իրականացնել և կրճատել քաղաքացիների ծանուցումների համար ծախսվող գումարները։

 

Լրահոս

Դիտել ավելին