Կարևոր իրադարձություններ

Հրադադարի վերջին խախտումները հիշեցնում են, որ ստատուս քվոն անկենսունակ է. ԵՄ խոսնակ

22 Հունիս, 2017 20:45
Հրադադարի վերջին խախտումները հիշեցնում են, որ ստատուս քվոն անկենսունակ է. ԵՄ խոսնակ

Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում  եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է:

Ինչպես տեղեկացնում են Երևանում Եվրոպական միության գրասենյակից, նման հայտարարություն է տարածել ԵՄ մամուլի խոսնակը:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին:

Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե՛ գործերում և թե՛ խոսքում:

Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն  է հայտնում  Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը և վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում` դրսևորելով անհրաժեշտ բարեխղճություն և քաղաքական կամք»,-ասված է հայտարարության տեքստում:

 

Լրահոս

Դիտել ավելին