Կարևոր իրադարձություններ

ԻՊ-ի զինյալները Մոսուլում երեխաների զանգվածային սպանություններ են կատարում. ՅՈՒՆԻՍԵՖ

22 Հունիս, 2017 20:39
ԻՊ-ի զինյալները Մոսուլում երեխաների զանգվածային սպանություններ են կատարում. ՅՈՒՆԻՍԵՖ

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները կազմակերպում են այն ընտանիքների երեխաների սպանություններ, որոնք մտադրվել են հեռանալ Իրաքի Մոսուլ քաղաքից:

Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ): «Նրանք երեխաներին օգտագործում են որպես պատերազմ վարելու միջոց, որպեսզի մարդկանց թույլ չտան հեռանալ քաղաքից: Դա մեկ անգամ եւս վկայում Է, թե որքան դաժան ու աղետալի է այս պատերազմը»,- հայտարարել է Իրաքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Փիտեր Հոքինսը:

Նա հայտնել է, որ կազմակերպությունն ունի փաստացի ապացույցներ, որ ահաբեկիչներն սպանում են երեխաներին, որպեսզի մարդկանց թույլ չտան հեռանալ Մոսուլից՝ այդ կերպ ահաբեկելով նրանց, ովքեր նման մտադրություններ ունեն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ 2014 թվականին «Իսլամական պետության» կողմից Իրաքի տարածքի շուրջ մեկ երրորդի գրավման պահից ի վեր երկրում զոհվել է 1075 երեխա, ավելի քան 1,1 հազարը վիրավորել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին