Կարևոր իրադարձություններ

Չեխիայի նախագահն աջակցել է ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվեի գաղափարին

22 Հունիս, 2017 19:16
Չեխիայի նախագահն աջակցել է ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվեի գաղափարին

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կողմ է հանդես եկել ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրապետությունում հանրաքվե անցկացնելու գաղափարին՝ հայտնում է TASS գործակալությունը։

«Պետք է որոշեն քաղաքացիները»,-հայտարարել է նա՝ հանդես գալով Պրահայում անցկացվող Չեխիայի ազգային առաջնահերթությունների վերաբերյալ համաժողովին։

«ԵՄ-ից Չեխիայի դուրս գալը տեսականորեն և գործնականորեն հնարավոր է, եթե ընդունվի հանրաքվեի մասին օրենք։ Ես ուղիղ ժողովրդավարության կողմնակից եմ, հանրաքվեի կողմնակից, ես կաջակցեի այդ հանրաքվեին, սակայն անձամբ դեմ կքվեարկեի»,-ասել է Զեմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին