Կարևոր իրադարձություններ

Երեւանում ծնված հնգյակի երկու աղջիկները շուտով դուրս կգրվեն

22 Հունիս, 2017 19:05
Երեւանում ծնված հնգյակի երկու աղջիկները շուտով դուրս կգրվեն

Հայաստանում մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից 2 աղջիկների առողջական վիճակը բժիշկները գնահատում կայուն : «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ իրենց մոտ գտնվող փոքրիկի քաշը հասել է 1 կգ 300 գրամի: «Փոքրիկն արդեն ինքնուրույն սնվում է: Հաջորդ շաբաթ նրան եւ մայրիկին կտեղափոխենք պաթոլոգիայի բաժին»,-տեղեկացրին բուժկենտրոնից:

Մոր եւ Մանկան առողջության պահպանման կենտրոնում գտնվող մյուս աղջկա վիճակը եւս կայուն է: Նա արդեն կշռում է 1 կգ. 550 գրամ: «Փոքրիկը հավանաբար դեռ երկու շաբաթ կանցկացնի հիվանդանոցում, մինչեւ մի քիչ էլ քաշ հավաքի»,-տեղեկացրին կենտրոնից:

«Էրեբունի» հիվանդանոցում մայիսի 3-ի առավոտյան լույս աշխարհ էր եկել 5 երեխա՝ 4 աղջիկ ու 1 տղա։ Ավելի ուշ հինգ երեխաներից երեքը մահացել էին:

 

Լրահոս

Դիտել ավելին