Կարևոր իրադարձություններ

Դեսպան Բաղդասարյանը մասնակցել է Հռոմի 5-րդ եվրասիական սեմինարին

22 Հունիս, 2017 18:33
Դեսպան Բաղդասարյանը մասնակցել է Հռոմի 5-րդ եվրասիական սեմինարին

Հունիսի 22-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը մասնակցեց Հռոմի 5-րդ եվրասիական սեմինարին, որտեղ հանդես եկավ ելույթով:

Դեսպան Բաղդասարյանը մանրամասն ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի ձեռքբերումները և առկա հնարավորությունները: Նշվեց, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր և միաժամանակ օգտվելով ԵՄ հետ արտոնյալ առևտրային ռեժիմի հնարավորությունից, կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՄ և ԵԱՏՄ երկրների միջև:

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև ԵԱՏՄ կոլեգիայի անդամ նախարարներ, դիվանագետներ, մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ:

 

Լրահոս

Դիտել ավելին