Կարևոր իրադարձություններ

WikiLeaks-ը ԱՄՆ ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր բաժին է հրապարակել

22 Հունիս, 2017 18:25
 WikiLeaks-ը ԱՄՆ ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր բաժին է հրապարակել

WikiLeaks-ը Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի փաստաթղթերի նոր բաժին է հրապարակել: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` հերթական հրապարակումը նկարագրում է ԿՀՎ-ի կողմից «Դաժան կենգուրու» կոչվող նախագիծը: Ծրագիրը կարող է առանց ուղղակի մուտքի թափանցել կազմակերպության համակարգչային ցանց:

Այն վարակում է ինտերնետին միացված համակարգիչը և այնտեղ տեղադրում «Դաժան կենգուրու» վնասաբեր ծրագիրը: Երբ օգտատերը վարակված համակարգչի մեջ դնում է USB-սարքը, դրանում ինքնաբերաբար տեղադրվում է մեկ այլ վնասաբեր ծրագիր, որը հետագայում փոխանցվում է այն բոլոր համակարգիչներին, որոնց կմիացնեն տվյալ սարքը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին