Կարևոր իրադարձություններ

Վարչապետի շուրջ վերջին օրերի կրքերը և նրան շարքից հանելու պառլամենտական անհաջող փորձերը (տեսանյութ)

22 Հունիս, 2017 18:29
Վարչապետի շուրջ վերջին օրերի կրքերը և նրան շարքից հանելու պառլամենտական անհաջող փորձերը (տեսանյութ)

Թեժ, բայց միևնույն ժամանակ առանց էսքպրեսիայի և էմոցիայի խորհրդարանը քննարկեց կառավարության ծրագիրը:

Ամեն ինչ զատ, ընդդիմադիր ԵԼՔ դաշինքին ավելի շատ հետաքրքրում էր թե ո՞վ է լինելու 2018թ.-ի վարչապետը:

Վարչապետին հարցեր տալու համար հերթագրված Սեյրան Սարոյանին ավելի շատ հետաքրքրում էր թուրքից բեթար կարկուտի դեմն առնելու միջոցները, գյուղացիների խնդիրները:

Էլ անեկդոտ պատեցին, էլ «պադեզդ»-ների պատմությունը հիշեցին, հատված մեջբերեցին Սևակից,  հիշեցին երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանին, վերջում էլ Նիկոլը սպառնաց շշով տալ գլխին, բոլորը վրդովվեցին, կառավարության ծրագրին կողմ կամ դեմ քվեարկեցին:

ԱԺ նիստն ավարտվեց վարչապետի ոչ այնքան էմոցիոնալ ելույթով:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին