Կարևոր իրադարձություններ

Թուրքական 1-ին զրահամեքենաներն անձնակազմով հանդերձ հասել են Քաթար

22 Հունիս, 2017 17:27
Թուրքական 1-ին զրահամեքենաներն անձնակազմով հանդերձ հասել են Քաթար

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է Քաթարում հիմնվող թուրքական ռազմաբազայում տեղակայվելիք անձնակազմի և զրահամեքենաների առաջին խմբաքանակի` Դոհա հասնելու մասին:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ ԶՈւ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Թուրքիայի և Կատարի միջև ռազմական կրթության, համագործակցության և ստորաբաժանում տեղակայելու վերաբերյալ իրականացված իրավական կարգավորումների շրջանակներում 2017 թվականի հունիսի 22-ի առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ 5 զրահամեքենայի և 23 հոգանոց անձնակազմի Դոհա տեղափոխումն ավարտված է: Գործողությունը 2 երկրների միջև կնքված պայմանագրերի բաղկացուցիչ մասն է: Այսուհետ ևս գործողությունները կշարունակվեն ըստ ծրագրված հերթականության»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարության առաջարկով հունիսի 7-ին մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման դրվեց և հաստատվեց 2 երկրների միջև ավելի վաղ կնքված համաձայնագրով Քաթարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու նախագիծը:  

Քաթարի տարածքում բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին համաձայնագրերը նախատեսվում էր ավելի ուշ քննարկել, սակայն Սաուդյան արաբիայի գլխավորությամբ արաբական մի քանի երկրների և Կատարի միջև ստեղծված ճգնաժամի պատճառով դրանք  քննարկվեցին արտահերթ կարգով:

 

Լրահոս

Դիտել ավելին