Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը նամակ-համաձայնագիր կստորագրեն

22 Հունիս, 2017 16:20
Արա Բաբլոյանն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը նամակ-համաձայնագիր կստորագրեն

Հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԱԺ ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը կստորագրեն նամակ-համաձայնագիր:

ՀՀ ԱԺ լրատվության բաժնից հայտնում են, համաձայնագրով  Միացյալ Թագավորության կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր է նախատեսում իրականացնել:

Ծրագրի անմիջական իրականացնողը ՀՀ Ազգային ժողովում կլինի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին