Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի Առնուվիլ և Իրանի Սպահան քաղաքների պատվիրակությունները հյուրընկալվել են Նուբարաշեն վարչական շրջանում (լուսանկարներ)

13 Հոկտեմբեր, 2015 13:21
Ֆրանսիայի Առնուվիլ և Իրանի Սպահան քաղաքների պատվիրակությունները հյուրընկալվել են Նուբարաշեն վարչական շրջանում (լուսանկարներ)

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքից և Իրանի իսլամական հանրապետության Սպահան քաղաքից ժամանած պաշտոնական պատվիրակությունների ներկացուցիչները հոկտեմբերի 12-ին հյուրընկալվել են Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում: 
Վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի հետ հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձից ստացած տպավորությունները` նշելով, որ մթնոլորտը մայրաքաղաքում իսկապես տոնական էր: Հյուրերին հատկապես տպավորել է մայրաքաղաքի նկատմամբ երևանցիների ջերմ ու սիրառատ վերաբերմունքը, որում նրանք ևս մեկ անգամ համոզվել են մասնակցելով «Էրեբունի-Երևան 2797»-ի գալահամերգին: 
Առնուվիլցի և սպահանցի հյուրերը շրջել են նաև Նուբարաշեն վարչական շրջանում, այցելել աշխատակազմի ենթակա կազմակերպություններ և ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին