Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն ԱՄՆ-ից պահանջում է հետաքննություն սկսել միջազգային կոալիցիայի կողմից սիրիական «Սու-22»-ի խոցման դեպքի վերաբերյալ. Զախարովա

22 Հունիս, 2017 14:06
Ռուսաստանն ԱՄՆ-ից պահանջում է հետաքննություն սկսել միջազգային կոալիցիայի կողմից սիրիական «Սու-22»-ի խոցման դեպքի վերաբերյալ. Զախարովա

Ռուսաստանը Միացյալ Նահանգներից պահանջում է հետաքննություն սկսել միջազգային կոալիցիայի կողմից սիրիական «Սու-22»-ի խոցման դեպքի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք այդպիսի գործողությունները դիտարկում ենք որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում, Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում, ՄԱԿ-ի կանոնակարգի նկատմամբ անհարգալից վերաբերմունք»,- նշել է նա: 

Հիշեցնենք, որ հունիսի 18-ի ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Ռաքքայում խոցել էր սիրիական Սու-22-ը: ԱՄՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն` օդանավն իբր սկսել էր հարձակվել սիրիացի քրդերի վրա, ովքեր ահաբեկչության դեմ պայքարում Միացյալ Նահանգների գործընկերներն են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին