Կարևոր իրադարձություններ

Գերմանիան դուրս կբերի իր զինանձնակազմը Ինջիրլիքից

22 Հունիս, 2017 13:41
Գերմանիան դուրս կբերի իր զինանձնակազմը Ինջիրլիքից

Գերմանիայի Դաշնային խորհրդարանը (Բունդեսթագ) պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել դուրս բերել  երկրի զինանձնակազմը Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից: Ըստ  «Haberturk» լրատվակայքի՝ քվեարկությանը մասնակցել է շուրջ 569 պատգամավոր, որից 461-ը կողմ է եղել դուրս բերմանը, 85-ը՝դեմ, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Իջիրլիքից  զինաձնակազմը դուրս բերելու օգտին են քվեարկել հիմնականում Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» և «Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական» (SPD) կուսակցությունները: 

Պատգամավորները  վերոնշյալ  քվեարկությամբ կողմ են  արտահայտվել նաև, որ գերմանացի զինվորականները տեղափոխվեն Հորդանանում գտնվող Ազ-Ազրաք ռազմաբազա, ինչի մասին  ավելի վաղ խոսել էին Գերմանիայի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, այդ թվում նաև  կանցլեր Անգելա Մերկելը: Վերջիններս համարում է, որ այդ ռազմաբազան այլընտրանքային տարբերակ կարող է լինել Ինջիրլիքին:

Աղբյուրը հիշեցնում է, որ Գերմանիայի իշխանություններն իրենց  զորքերը դուրս բերելու մասին որոշումը ընդունել էին դեռևս հունիսի 7-ին: Սակայն նշյալ որոշումը ի կատար ածելու համար անհրաժեշտ էր, որ Բոնդեսթագը նույնպես հավանաթյուն տար:

Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին  Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին: Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: 

 

Լրահոս

Դիտել ավելին