Կարևոր իրադարձություններ

«Եթե Քուրդիստանի անկախության հանրաքվեն խոչընդոտեն, ապա պատերազմ կսկսվի». Բարզանիի ակնարկն Էրդողանին

22 Հունիս, 2017 12:41
«Եթե Քուրդիստանի անկախության հանրաքվեն խոչընդոտեն, ապա պատերազմ կսկսվի». Բարզանիի ակնարկն Էրդողանին

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հայտարարել է, որ եթե որոշ ուժեր փորձեն խոչընդոտել Քուրդիստանի անկախության համար կայանալիք հանրաքվեն, ապա արյունալի պատերազմ կսկսվի:

 «France 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բարզանին հայտարարել է, որ անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու:

Ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վերջինս մասնավորապես ասել է. «Սա անդառնալի որոշում է: Որոշումն արդեն կայացված է: Սեպտեմբերի 25-ը հանրաքվեի օրն է լինելու»:

Հանրաքվերի վերաբերյալ Թուրքիայի և Իրանի, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Եվրամիության բացասական արձագանքների մասին հարցին ի պատասխան՝ Բարզանին ասել է, որ մտահոգությունները հնչել են ոչ թե հանրաքվեի անցկացման, այլ դրան հաջորդող շրջանում հնարավոր զարգացումների վերաբերյալ:  

Քուրդ քաղաքական գործիչը նշել է, որ տարածքային կառավարության և Իրաքի կենտրոնական կառավարության միջև առկա իրավիճակը չի կարող երկար շարունակվել. «Պետք է ամեն ինչ անենք արյունահեղությունից խուսափելու համար: Եթե պատերազմ սկսվի, այն շատ մահաբեր կլինի»:

Վերջում Բարզանին ևս մեկ անգամ զգուշացրել է, որ հանրաքվեի հետաձգման կամ այն խոչնդոտելու ցանկացած փորձ հանգեցնելու է քաոսային վիճակի ու արյունալի պատերազմի:

Հիշեցնենք, որ անկախության հանրաքվեի անցկացումը դատապարտել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նշել է, որ դա Թուրքիայի կողմից կդիտարկվի որպես Իրաքի տարածաքային ամբողջականության խախտում: Բացի դրանից նշել է, հաշվի առնելով տարածաշրջանի ներկայիս իրավիճակը , ոչ մեկին ձեռնտու չէ հանրաքվեի կայացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին