Կարևոր իրադարձություններ

«Շշով կտամ, պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք…». վիճաբանություն Նիկոլ Փաշինյանի ու Վահրամ Բաղդասարյանի միջև

22 Հունիս, 2017 12:10
«Շշով կտամ, պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք…». վիճաբանություն Նիկոլ Փաշինյանի ու Վահրամ Բաղդասարյանի միջև

Այսօր` հունիսի 22-ին, ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրի քննարկման ժամանակ թեժ վիճաբանություն սկսվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի միջև:

«Պետք է ասեմ, որ ընդդիմադիր երկու դաշտը հավասարվեց, երկուսն էլ ընդդիմություն են, չգիտեմ՝ այս մի գիշերվա մեջ ինչ է եղել», - իր ելույթը սկսելով ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» ու «Ելք» խմբակցություններին։

Անդրադառնալով իրոնիայով խոսող քաղաքական գործիչներին` նա ասաց, որ ակամայից հիշում է երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանիի «պոդյեզդի» պատմությունը։

«Ես խնդրում եմ, այդ հոգնանքով խոսող նորաթուխ քաղաքական գործիչները, որոնք որ փարձառու վարչապետի կամ կառավարության մասին խոսում են հեգնանքով, նրանք հիշեն այդ պոդյեզդի պատմությունը, դա շատ վտանգավոր պատմություն է», - նշեց նա։

Վահրամ Բաղդասարյանի այս խոսքին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: Վահրամ Բաղդասարյանն էլ պատասխանեց. «Դու նորաթուխ չես, դու բավականին փորձառու ես»։

«Նիկոլ, քո մասին չէր, խի՞ ես վեր ունում», - ասաց Վահրամ Բաղդասարյանը։

«Մեր մասին տենց չխոսես, շշով կտամ վապշե, պոդյեզդի մակարդակ ես ուզում, արի գնանք, խոսենք», - բղավեց Նիկոլ Փաշինյանը։

«Կարգի հրավիրեք էս երիտասարդին», - արձագանեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

«Երիտասարդը դու ես», - եղավ Նիկոլ Փաշինյանի պատասխանը, ինչից հետո Վահրամ Բաղդասարյանը շարունակեց իր ելույթը:

 

Լրահոս

Դիտել ավելին