Կարևոր իրադարձություններ

Իզմիրում ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական տարածքի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել

22 Հունիս, 2017 12:00
Իզմիրում ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական տարածքի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել

Իզմիրի Քոնակ գավառում, ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական տարածքի և գերեզմանոցի միջև ընկած հատվածում պայթյուն է  տեղի ունեցել:  Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:

Թուրքական ժամանակով առավոտյան ժամը 7:50-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ռազմական տարածքը շրջապատող պարիսպը փլվել է, իսկ մոտակայքում գտնվող շենքերի պատուհանների ապակիները՝ կոտրվել: Գյուլթեփե կոչվող թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Թաղամասի բնակիրչներից Իսմեթ Չաքըչջըն թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է որ դեպքի պահին նա եղել է իր տան պատշգամբում և նկատել է, որ պայթյունը տեղի է ունեցել այդ տարածքով ռազմական մեքենայի անցելուց անմիջապես հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին