Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովն ընդունեց կառավարության 2017-2022թթ. ծրագիրը

22 Հունիս, 2017 11:53
Ազգային ժողովն ընդունեց կառավարության 2017-2022թթ. ծրագիրը

Այսօր` հունիսի 22-ին, Ազգային ժողովում շարունակվեց ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրի քննարկումը: Պատգամավորների ելույթներից հետո ծրագիրը դրվեց քվեարկության:

Ծրագիրն ընդունվեց 64 կողմ և 31 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ավելի վաղ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու:

 ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնեց խորհրդարանին ծրագրի շահագրգիռ եւ կառուցողական քննարկման, քննադատության, ինչպես նաեւ առաջարկների համար: Վարչապետն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչած դիտողություններին, տվել պարզաբանումներ՝ նշելով, որ դրանք երբեմն դուրս են եկել աշխատանքային սահմաններից, ունեցել զգացմունքային շեշտադրումներ:

Ըստ ՀՀ վարչապետի՝ կառավարության ծրագիրն իրագործելի է, իրատեսական, հստակ պատկերացվում են անելիքները, ուստի նա կոչ է արել խորհրդարանին քվեարկել խղճի մտոք՝ չելնելով միայն քաղաքական նկատառումներից: 

 

Լրահոս

Դիտել ավելին