Կարևոր իրադարձություններ

«Էական չէ, թե ով է լինելու վարչապետը, էականն այն է` ինչպես է իրականացվելու ծրագիրը». Կորյուն Նահապետյան

22 Հունիս, 2017 11:46
«Էական չէ, թե ով է լինելու վարչապետը, էականն այն է` ինչպես է իրականացվելու ծրագիրը». Կորյուն Նահապետյան

Կառավարության 2017-2022 թթ. ծրագիրն իր կառուցվածքով էապես տարբերվում է նախորդ բոլոր ծրագրերից: Այս մասին այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

«Շատ կարևոր է նկատել, որ քաղաքական ծրագրում առկա է բավական քաղաքական կամք ու հենարան այս ծրագրի իրագործման համար: Յուրաքանչյուր կառավարություն ինքն է որոշում ծրագրի ծավալը, դա քաղաքական ճաշակի հարց է»,-ասաց նա:

Կորյուն Նահապետյանի խոսքով` այս անցումային շրջանը պետք է սահուն ձևով ընթանա՝ առանց քաղաքական ցնցումների՝ որևէ կերպ չվտանգելով մեր երկրի կայունությունն ու անվտանգությունը:

Նա նշեց, որ էական չէ, թե ով է լինելու վարչապետը, օրինակ, 2040 թ-ին.

«Էականն այն է, թե ինչպես է իրականացվելու ծրագիրը: Հետևաբար, այդ հարցադրումը ժամանակավրեպ է, այն քաղաքական օրակարգ է բերվում՝ ինտրիգներ ստեղծելու համար»,- ասաց պատգամավորը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին