Կարևոր իրադարձություններ

«Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի առաջին փուլում ընդգրկված է մանկական ուղեղային կաթված ունեցող և միայնակ մայրերի խնամքի տակ գտնվող 19 երեխա

22 Հունիս, 2017 11:32
«Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի առաջին փուլում ընդգրկված է մանկական ուղեղային կաթված ունեցող և միայնակ մայրերի խնամքի տակ գտնվող 19 երեխա

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի առաջին փուլում ընդգրկված է մանկական ուղեղային կաթված ունեցող և միայնակ մայրերի խնամքի տակ գտնվող 19 երեխա: 
Ծրագրի շրջանակում «Երազի տուն» վերականգնողական և զարգացման կենտրոնում, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներն անցնում են համալիր թերապևտիկ կուրսեր՝ ֆիզիոթերապիա, կինեզիոթերապիա, ջրային թերապիա, արտ-թերապիա: Երեխաների հետ աշխատում են նաև լոգոպեդն ու հոգեբանը: Ի դեպ, այս տարի ծրագրով հոգեբանի խորհրդատվություն են ստանում նաև երեխաների ծնողները, բացի այդ մասնակցում տարբեր սեմինարների և դասընթացների:
«Երազի տուն» կատարած հերթական այցի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը ծանոթացել է կենտրոնի աշխատանքներին և գրանցված արդյունքներին, ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է կենտրոնին ցուցաբերվող աջակցությունը: 
Ծնողներն իրենց հերթին նշել են, որ կենտրոնն իրենց համար դարձել է երազանքների իրականացման վայր և ուրախությամբ փաստել համալիր թերապևտիկ բուժման դրական ազդեցությունը երեխաների առողջական վիճակի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին