Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿ-ի դատապարտյալի մոտ դեղահաբեր են հայտնաբերվել

22 Հունիս, 2017 11:22
«Նուբարաշեն» ՔԿ-ի դատապարտյալի մոտ դեղահաբեր են հայտնաբերվել

Հունիսի 21-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Ս.-ին հավաքակայանում անձնական խուզարկության ենթարկելու ժամանակ վերջինիս ջինսե տաբատի ներսի կողմի ձախ հատվածից հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել են  2 հատ ամբողջական օվալաձև սպիտակ գույնի դեղահաբեր և նույնանման դեղահաբի մանրացված կտորներ:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր. կատարվում է հետաքննություն:



 

Լրահոս

Դիտել ավելին