Կարևոր իրադարձություններ

Երևանում հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին Mercedes-ով բախվել է Opel-ին

22 Հունիս, 2017 11:17
Երևանում հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին Mercedes-ով բախվել է Opel-ին

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 FT 397 համարանիշի և Mercedes ML 550 մակնիշի 10 DO 008 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայրում ականատեսներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում վթարային լուսարձակները միացրած Opel-ին, որն էլ շպրտվել և բախվել է հաստաբուն ծառին, իսկ Mercedes-ի վարորդն ու ուղևորը, որոնք եղել են շորտերով, դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին փորձում էին մոլորեցնել, որ իրենք չեն ավտոմեքենա վարել։ 

Աղբյուրը նշում է, որ Mercedes-ի ղեկին լինելու մեջ կասկածվում է հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին՝ 31-ամյա Ժորա Հովհաննիսյանը։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին