Կարևոր իրադարձություններ

Գորիս-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի

22 Հունիս, 2017 11:06
Գորիս-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի

Հունիսի 22-ին, ժամը 09:01-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է որ Մ2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 500 մ  երկարությամբ): 

«Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ. ժամը 10:10-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել է երթևեկելի:

 

Լրահոս

Դիտել ավելին