Կարևոր իրադարձություններ

Սպիտակ տունը չի հաստատել Պուտին-Թրամփ հնարավոր անձնական հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը

22 Հունիս, 2017 11:01
Սպիտակ տունը չի հաստատել Պուտին-Թրամփ հնարավոր անձնական հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Լինդսի Ուոլթերսը չի հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր անձնական հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այժմ այդ մասին ասելիք չունեմ»,- նշել է Ուոլթերսը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես հայտարարել է, որ Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստություններ դեռ չեն տարվում: 

«Անհրաժեշտության դեպքում կհասցնենք: Խնդիրներ չեն լինի»,- նշել է նա:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Գերմանիայում հուլիսի 7-ին նախատեսված «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին